Քաղաքական
Որքանով են պատրաստ թեկնածուները լուծել կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ձեռքսեղմումների և նրա նախընտարական ծրագրին ծանոթանալու հերթն այսօր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»-ին էր: Որքանով են կարևորել կանանց հիմնախնդիրներն իրենց նախընտական ծրագրերում նախագահի աթոռին հավակնող թեկնածուները, որքանով են պատրաստ նրանք լուծել կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրը: Փետրվարի 18-ին իրենց ընտրությունը կատարելուց առաջ կանայք ակնկալում են լսել այս հարցերի պատասխանները նախագահի թեկնածուներից: Հարցերին այսօր պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը: