Քաղաքական

Նպաստ պիտի ստանան իրոք կարիքավորները, ասում է Սերժ Սարգսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Յուրաքանչյուր  քաղաքացու աջակցություն եւ ոգեշնչում է, եւ պարտավորեցնում, Արագածոտնի մարզում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ այսօր ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:  «Աշխատել ավելի շատ եւ առավել պատասխանատվությամբ »,-Ապարանի մշակույթի տանը ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց  նախագահի թեկնածուն:
Հիմնականում հանդիպող հարցերից մեկը սոցիալական նպաստներին էր առնչվում: Սերժ Սարգսյանը նախ հստակեցրեց իր մոտեցումը` նպաստ պետք է ստանան այն մարդիք, ովքեր ի վիճակի չեն աշխատելու:
«Մեր խնդիրն է ստեղծել աշխատատեղեր, իսկ նպաստ պիտի ստանան միայն իրոք կարիքավորները, ովքեր չեն կարող աշխատել»:

Նախագահի թեկնածուն նաեւ շեշտեց, որ համակարգում պետք է ապահովվի նաեւ արդարության սկզբունքը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարիներին սոցիալական ապահովության համակարգում լուրջ շտկումներ են մտցվել: Այդ քայլերը շարունակվելու են: 201414 թվականին արդեն նախատեսվել է 3-րդ եւ 4-րդ երեխաների համար նպաստների ավելացում, իսկ 5-րդի դեպքում կլինի լուրջ օգնություն, խոստացավ նախագահի թեկնածուն:

Ցուցադրել ավելի
Back to top button