ԿարևորՔաղաքական

Ընտրողների 52 տոկոսն արդեն կողմնորոշվել է, ասում է Ահարոն Ադիբեկյանը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրությունների վերաբերյալ եզրափակիչ հարցումը «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնն անցկացրել է փետրվարի 8-10-ը, որին մասնակցել է 1670 չափահաս քաղաքացի: Հարցմանը մասնակցելու առաջարկ ստացած ևս 670 քաղաքացի հրաժարվել է մասնակցել հարցմանը` պատճառաբանելով, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ:
Սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ` եթե 1 մլն մարդ գա ընտրությանը, կստացվի, որ եկել է ընտրողների 40 տոկոսը: Բայց եթե մենք ունենք 1.5 մլն ընտրող Հայաստանում, կստացվի, որ գալու է 75 տոկոսը, նկատեց Ադիբեկյանը: Նրա տեղեկացմամբ` ըստ հարցումների ակնհայտ է , որ 35 տոկոսը հաստատ չի  մասնակցի ընտրություններին:

Ինչ վերաբերում է ընտրազանգվածի կողմնորոշվածությանը, ըստ սոցիոլոգի` մասնակիցների 52 տոկոսն արդեն կայացրել է իր որոշումը և հստակ գիտի ում է տալու իր ձայնը: Մնացածի ձայները մնում են ընտրապայքարի կռվախնձոր: Ընդհանուր առմամբ` տատանվողները կազմում են ընտրողների 7.1 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button