Քաղաքական

Գյուղական բնակավայրերի զարգացման Հրանտ Բագրատյանի տեսլականը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի մարզային վերջին հանդիպումները կայացել են Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի բնակիչների հետ: Գյուղական համայնքների բնակիչների հետ հանդիպումներին Հրանտ Բագրատյանը հիմնականում խոսել է այս բնակավայրերի զարգացման իր ծրագրերից:
Նա նշել է, որ գյուղերում անհրաժեշտ է ստեղծել երկու կոոպերացիա` գյուղատնտեսական արտադրանքը վերամշակող  և ագրոսերվիսի ձեռնարկություններ, որոնց փայատերերը կլինեն իրենք` գյուղացիները, ինչպես նաեւ խոսել է յուրաքանչուր մարզում մի քանի մեծածախ շուկաների ստեղծման անհրաժեշտության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button