Հասարակություն

Փետրվարի 11-ին մեկնարկել է Ընթերցման Օլիմպիադայի մարզային փուլը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ Կրթության եւ Գիտության, Մշակույթի նախարարությունների, «Անտարես» հրատարակչության և dasaran.am-ի ինֆորմացիոն աջակցությամբ 2012-ի դեկտեմբերին անցկացվել է Ընթերցման Օլիմպիադա դպրոցական փուլը: Դպրոցական փուլի մրցույթի արդյուքներն արդեն հայտնի են, և կազմակերպիչների հավաստիացմամբ, դրանք աննախադեպ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք հայտնել են, որ նկատվել է մեծ հետաքրքրություն և ոգևորություն թե’ աշակերտների, թե’ ուսուցիչների, և թե’ ծնողների շրջանում:

«Երևանը 2012 թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելու կապակցությամբ և ընթերցանության մշակույթի զարգացման նպատակով 2012 թվականի դեկտեմբերին հանրապետությունում մեկնարկեց ընթերցման օլիմպիադան: Օլիմպիադայի առաջին` դպրոցական փուլի արդյուքներն արդեն հայտնի են, առջևում մարզային և հանրապետական փուլերն են: Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ, դպրոցական փուլի արդյուքները առավել քան գոհացուցիչ են:

Մրցույթին մասնակցելու համար պատահական չէ, որ ընտրվել են հենց 6-րդ դասարանի աշակերտները, քանի որ հենց այդ շրջանում է երեխայի մոտ ձևավորվում ընթերցանության մշակույթը: Փետրվարի 11-ին մեկնարկել է օլիմպիադայի մարզային փուլը: Անդրադառնալով ընթերցանության զարգացմանը մարզերում`ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ ի տարբերություն մայրաքաղաքի` մարզերում խնդիրները ավելի շատ են, բայց դրանք ևս ժամանակի ընթացքում կլուծվեն:

Նշենք, որ մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 25-ը, որին կհաջորդի օլիմպիադայի հանրապետական փուլը:

Back to top button