Քաղաքական
Րաֆֆի Հովհաննիսյանը փայլուն քարոզարշավ է անցկացնում, ասում է նրա մամուլի խոսնակը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը կրկին ահազանգում է քարոզարշավի ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին: Շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանն ու մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողներին են ներկայացրել վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերած ընտրախախտումները:
Գնահատելով արդեն ավարտին մոտեցող նախընտրական քարոզարշավի ընդհանուր պատկերը՝ Հովսեփ Խուրշուդյանն այն որակել է գերազանց` նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննյսյանի իրականացրած քարոզարշավի արդյունավետության տեսանկյունից: