Քաղաքական

Վարդան Սեդրակյանը ցանկանում է տեղափոխել նախագահական նստավայրը

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն անիմաստ է համարում մեկ թեկնածուի շուրջ համախմբելը, քանի որ ընտրություններին մասնակցում է` իր գաղափարները ներկայացնելու համար: Շարունակում է համոզված պնդել, որ ընտրություններում ինքն է հաղթելու՝ անկախ պաշտոնապես հրապարակվող  թվերից: Բայց իր ընտրվելու դեպքում էլ չի ճանաչելու արդյունքները:

Ի դեպ՝ նախագահ ընտրվելու դեպքում էպոսագետը տեղափոխելու է նախագահական նստավայրը` այն պետք է ներկայացուցչական  տեղում լինի, քաղաքի բարձրադիր հատվածներում: Երկու տարբերակ արդեն ունի` Քանաքեռ կամ Նորքի բարձունքը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button