ԿարևորՔաղաքական

Ստեփանակերտում այսօր հանրահավաք էր, երթուղին նույնն էր՝ ինչեւ 25 տարի առաջ

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտում առավոտից օրը մառախլապատ էր և անձևոտ: Բայց դա չխանգարեց Արցախյան շարժման քսանհինգամյակի տոնակատարությունների ծրագրի հերթական արարին:
ԼՂՀ մայրաքաղաքում պետական համալսարանի և գյուղատնտեսական քոլեջի ուսանողությունը այսօր  88-ի և մերօրյա կարգախոսներով անցել է  առաջին հանրահավաքի երթուղով:
Եթե քսանհինգ  տարի առաջ ուսանողներին, նրանց դասախոսներին ու շարժման ակտիվիստներին  քաղաքային կենտրոնական հրապարակում սպասում էր անորոշությունը, ապա այսօր հանդիսավոր քայլերթի  երիտասարդ մասնակիցներին դիմավորել են Արցախի  հանրապետության նախագահ Բակո Սահամյանը, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Տեղի է ունեցել հանրահավաք,  ապա   նոր և ավագ սերունդը միասնաբար շուրջպար է բռնել:

Լսենք հանրահավաքի մասնակիցներին,

Ցուցադրել ավելի
Back to top button