ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել: «Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, փետրվարի 11-ին Կոմիի Հանրապետության «Վորկուտինսյակա» հանքավայրում 800 մետր խության վրա թունավոր գազերից առաջացած պայթյունի հետևանքով զոհվել էր 18 հանքափոր, ևս 4-ը` վիրավորվել: Միջադեպի առնչությամբ հանրապետությունում եռօրյա սուգ էր հայտարարվել:

Ցուցադրել ավելի
Back to top button