Հասարակություն

Որ փուլում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան նոր համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթնակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած մարզիկներին: Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն այսօր այցելելով շինհրապարակ, լրագրողներին ներկայացրել է, թե որ փուլում է շինարարությունը, ինչպես նաև ներկայացրել է արդեն պատրաստի եւ շահագործման հանձնված բնակարանները:

Ցուցադրել ավելի
Back to top button