Տնտեսական

Կայք եւ ամսագիր տնտեսությամբ հետաքրքրվողների համար

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր տեղի է ունեցել www.armef.com  կայքի ու «Սա Հայաստանն է »  ամսագրի շնորհանդեսը:  Դրանք մեր երկրի տնտեսությամբ հետաքրքրվողների համար: Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գործող տեղեկատվական վերլուծական,  այսպես ասենք, աղբյուրները հնարավորինս մատչճելի ու խորքային վերլուծելու են Հայաստանում տեղի ունեցող տնտեսական բոլոր գործընթացները,   կառավարության տնտեսական քայլերը, մեկնաբանվելու են այս կամ այն օրենսդրության հիմքեր հանդիսացող նախաձեռնությունները:
Հեղինակներն ու կազմակերպիչները վստահեցում են, որ չնայած պետական  մարմնի ենթակայության տակ են աշխատելու, սակայն առողջ քննադատության պակաս ընթերողներն ու կայքի այցելուները չեն ունենա:
«Ցանկացած վերլուծություն առանց քննադատության հնարավոր չէ, և ցանկացած վերլուծություն խորքի մեջ քննական մոտեցում է։ Այո, անշուշտ, եթե մենք վերլուծական կայքի մասին ենք խոսում, այն քննադատություն է ենթադրում»,- ասում է գլխավոր խմբագիր Մհեր Դավոյանը։
Զրուցակիցս գիտի՝ սա այն տեղեկատվական կայքը չի լինելու, որը կունենա ամենամեծ հաճախելիությունը, բայց տնտեսությամբ հետաքրքրված մարդիկ այստեղ լիարժեք վերլուծություն գտնելու են:
Արդյո՞ք տնտեսական լրագրողների նյութերն ու վերլուծությունները բավարար չեն։ «Եթե ձեզ բավարարում է, ես զարմացած եմ, որովհետև լրագրողների աշխատանքը մակերեսային է, ոչ մասնագիտական, շատ քիչ դեպքերում են կարողանում մանրամասն խոսել օրենքների հեղինակների հետ»։
Ոլորտի պատասխանատուները ևս առողջ քննադատության կողմնակից են, նրանք վստահեցնում են, կայքը պարբերաբար է թարմացվելու, ավելին՝ ամենակարևոր շեշտադրման մասին նույնպես չեն մոռացել: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն  առանձնացնում է  ներկայացվող նյութի մատչելիության խնդիրը ՝ չմոռանալով նաև քննադատության մասին
«Սա Հայաստանն է» ամսագրի առաջին համարը նվիրված է արտահանման խթանմանն ուղղված ռազմավարությանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մեկ անգամ ևս հիշեցրեց ու խոսեց ռազմավարության կարևորության մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button