ԿարևորՎերլուծական

Իրավիճակը տարածաշրջանում կարող է պայթյունավտանգ դառնալ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»

Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» այսօր լայնածավալ  հոդված է հրապարակել Լեռնային Ղարավաղի հակամարտության վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն հրավիրելովով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ անցկացվող զորավարժությունների վրա:
«Ռուսական զորքի, Հայաստանի և նրա դաշնակիցների  մարտունակության բարձրացմանը զուգահեռ Ադրբեջանի զորքը մանևրում է Ղարաբաղի մետակայքում: Ադրբեջանական զինուժը այժմ կենտրոնացել է Տերտերի շրջանի շփման գծի վրա», գրում է թերթը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ թեև կողմերը պնդում են, թե զորավարժությունները պլանային են, սակայն մի շարք հանգամանքներ մատնացույց են անում, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է պայթյունավտանգ դառնալ:
«Հակամարտության գոտում ակտիվ զորավարժություններ Բաքուն սկսել է անցկացնել վերջերս։ Դրանք հակասում են Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- գրում է թերթը։

Հոդվածի բնագիրը՝ այստեղ

 

Ցուցադրել ավելի
Back to top button