ԿարևորՀասարակություն

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թբիլիսիում մեկնարկած Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները:

Հանդիպմանը քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր են փոխանակվել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը և ընդգծեց հայկական կողմի ակնկալիքը մինչև ս.թ. աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը եզրափակել Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ներգրավված լինելով Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությանը՝ նախատեսում է այս տարի Երևանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական և կրթական փոխանակումների ոլորտներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երևանում անցկացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել համաժողովի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը:

Ցուցադրել ավելի
Back to top button