Քաղաքական

Արման Մելիքյանը քվեարկությանը չի մասնակցի

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Ընտրությունների  օրինականությունն ապահովված չէ, այսօր հայտարարել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանը և հավելել, որ Հայաստանից  բացակայող քաղաքացիների քվեների հաշվին դա կարող է կեղծվել:
Ըստ իր աղբյուրների` զանգվածային ճնշումներ կան և դա էլ կարող է հիմք հանդիսանալ ընտրությունները կեղծելու համար:  Ըստ թեկնածուի` իշխանությունների արձագանքներն էլ իր բարձրացրած խնդիրների վերաբերյալ համարժեք չեն:
Չեմ կարող ճանաչել այս ընտրությունների արդյունքները անգամ այն պարագայում, եթե որևէ անհասկանալի և իշխանությունների և իմ կամքից անկախ պատճառներով հաղթող ճանաչվեմ, ասել է նա՝ նշելով, որ դրա պատճառով էլ քվեարկությանը չի մասնակցելու:

 

 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button