ԿարևորՀասարակություն

Արծրուն Հովհաննիսյան.«Հակառակորդը լռել է միայն հայկական կողմի հակահարվածից հետո»

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նոր մանրամասներ է հայտնել Տավուշի մարզի որոշ սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի մասին, որտեղ երեկ երեկոյան ադրբեջանական կողմից կրակոցներ էին հնչել՝ բավական սրելով իրավիճակը։ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ «ներկայումս իրավիճակը հանգիստ է, բնակչությունը զբաղված է իր առօրյա գործերով: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ամսի 12-ի երեկոյան ժամը 6-ի սահմաններում: Սակայն ինտենսիվ կրակել է ժամը 9-ի կողմերը, որից հետո ստանալով հակահարված առժամանակ դադարեցրել է կրակը: Կրկին վերսկսել է կրակել կեսգիշերին մոտ և լռել է միայն հայկական կողմի հակահարվածից հետո: Օգտագործվել են տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ ԶՈւ-երը վերահսկում են իրավիճակը»,- մասնավորապես նշել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button