ԿարևորՔաղաքական

Անխուսափելի են լուրջ զարգացումները, ասում է քաղտեխնոլոգը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ին, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, չեն հաջորդի հանրահավաքներ և բողոքի ակցիաներ, կանխատեսում է քաղաքական տեխպնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից հետո անխուսափելի են լուրջ զարգացումները: Ծավալվող քաղաքական պայքարի թիրախը ` 2018 թվականի հերթական նախագահական ընտրություններն են, որտեղ իշխանությունները հանդես կգան արդեն նոր թեկնածուով։

Ըստ քաղտեխնոլոգի՝ իշխանական ճամբարում գործում են քաղաքական և օլիգարխիկ թևերը, որոնց միջև պայքարը և ի հայտ կբերի նախագահի պաշտոնի հաջորդ հավանականթեկնածուին: Մինչդեռ՝ հստակորեն անուններ չհնչեցվեցին այսօր:
Կարեն Քոչարյանը դժվարացավ կանխատեսել, թե ինչ հունով կընթանան զարգացումները ընդդիմադիր դաշտում: Նա համոզմունք հայտնեց, որ արդեն հաջորդ ընտրություններում կունենանք քարիզմատիկ  քաղաքական առաջնորդներ, որոնց պակասը զգացվում է եզրագծին մոտեցող այս ընտրական արշավում:
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ հաջորդ նախագահական ընտրություններում իշխանական ճամբարից առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը: Մեր իրականության մեջ քաղաքական առաջնորդները վերադառնում են ակտիվ ասպարեզ, ինչպես դա եղավ 1998 թվականին  Կարեն Դեմիրճյանի և 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում։

Ցուցադրել ավելի
Back to top button