Քաղաքական

Անդրիաս Ղուկասյանը հացադուլը կշարունակի մինչեւ քվեարկության օրը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է,  որ  Ղուկասյանի  առողջական վիճակը նորմալ է . ավելի ճիշտ՝ համապատասխանում է այն վիճակին, որը մարդը կունենար 24 օրյա հացադուլից հետո:
Նրա  վստահեցմամբ՝ Անդրիաս Ղուկասյանը չի տեղափոխվի հիվանդանոց և կշարունակի հացադուլը մինչև ընտրությունների օրը ներառյալ: Այս պահին  առողջության կտրուկ վատացումից բացի չկա որևէ  այլ բան, որը կստիպի նրան դադարեցնել հացադուլը, ասել է շտաբի համակարգողը:
Հացադուլի 24 օրերի ընթացքում Անդրիաս Ղուկասյանին չեն այցելել թեկնածուներից երկուսը՝ Հրանտ Բագրատյանն ու Սերժ Սարգսյանը: Ընտրություններին  դիտորդական առաքելություն իրականացնող տեղական  կազմակերպություններից որևէ ներկայացուցիչ նրան չի հանդիպել: Միջազգային դիտորդական կազմակերպություններից թեկանծուի հետ հանդիպում ունեցել է միայն մեկը:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button