ԿարևորՀասարակություն
Այսօր Ռադիոյի միջազգային օրն է


Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: Սա երիտասարդ տոն է, առաջին անգամ այն նշել են միայն 2012 թվականին, հայտնում է calend.ru-ն։ Իսկ այն տոնելու որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կայացրել է 2011-ին։ Օրը պատահական չէ ընտրված. հենց 1946-ի փետրվարի 13-ին առաջին անգամ եթերում հայտնվեց «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը տեղակայված էր ՄԱԿ-ի շտաբ- բնակարանում։ Ինչպես նշում են տոնի հիմնադիրները, այն պետք է ծառայի բոլոր նրանց համագործակցության ամրապնդմանը, ովքեր կապ ունեն ռադիոյի հետ՝ լինեն խոշոր հեռարձակող ընկերություններ, թե առանձին սիրողական կայաններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում բոլոր երկրներին՝ ակտիվ մասնակցել Ռադիոյի միջազգային օրվան։