ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել են Հիսուսի աշակերտների եւ Վարդանանց նահատակների մասունքները

2006 թ. սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքի վերանորոգության ժամանակ հայտնաբերվեցին սրբերի նշխարհներ։ Ենթադրվում է, որ դրանք սուրբ Վարդանանց նահատակների աճյուններից է։ Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճյանի գլխավորությամբ այժմ ուսումնասիրվում են այդ մասունքները։

Նշվում է,։ որ դեռ 17- րդ դարում ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերինեն «Դէպի Թուրքիա եւ Պարսկաստան կատարած վեց ճամփորդություններ» իր ուղեգրության մեջ հիշում է, որ 1668 թվականին սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքում ականատես է եղել, թե ինչպես են այստեղ պահպանվում ս. Ստեփանոսի ծնոտից մի կտոր, սուրբ Մաթեւոսի գանգոսկրը, սուրբ Հովհաննես Մկրտչի վզից եւ մատից մի կտոր, սուրբ Դիոնիսիո Արիսպագացու աշակերտ սուրբ Գրիգորի աջը եւ մի տուփ, որի մեջ պահպանվում էին Հիսուսի 72 աշակերտների մասունքները։

Դեռ 2006 թ. վանքի վերանորոգության ժամանակ տաճարի ձախակողմյան ավանդատան վերեում հայտնաբերվում է մի գաղտնի խուց։ Այնտեղ էլ գտնում են փտած փայտի տուփի մնացորդներ եւ մասունքներ, որոնք նման էին Տավերնիեի նկարագրածին։
Ըստ սովորության՝ մասունքները փաթաթում էին թղթերով, դրանց վրա գրում հիշյալ սրբին ուղղված մի խնդրական աղոթք։ Թեմական առաջնորդի ղեկավարությամբ Թավրիզում քննության ընթացքում հայտնաբերված թղթերի պատառիկների վրա հայտնաբերվել են հազիվ ընթեռնելի աղոթքի մասնիկներ։

Թղթերը իրա֊րից տարբերվում էին ինչպես տեսակով, այնպես էլ տարբեր ժամանակաշրջանների պատկանող ձեռագրերով։

Ատրպատականի հայց թեմից հայտնում են, որ ուսումնասիրությունները շարունակվում են։

Ցուցադրել ավելի
Back to top button