ԿարևորՍպորտ

Ըմբշամարտը հանվում է օլիմպիական խաղերի ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն առաջարկում է 2020 թ. օլիմպիական խաղերից ծրագրից հանել ըմբշամարտը։

Որոշումն ընդունվել է այսօր Լոզանում կայացած նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Դեռ հայտնի չէ, արդյոք ծրագրից հանվում են ըմբշամարտի բոլոր ձեւերը՝ ազատը, հունահռոմեականը եւ կանանցը։

Վերջնական որոշումը կընդունվի սեպտեմբերին ՄՕԿ- ի Բուենոս Այրեսում կայանալիք 125- րդ նստաշրջանում, որի ժամանակ էլ կընտրվի 2020- ի օլիմպիադայի մայրաքաղաքը։ Այդ կոչմանը հավակնում են Մադրիդը, Ստամբուլը եւ Տոկիոն։

Ցուցադրել ավելի
Back to top button