ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 11-ին մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վրաստան։ Նույն օրը կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվել է մեկ ամիս առաջ Երևանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ: Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում կայացած հանդիպմանը և երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձել են հայ-վրացական օրակարգային հարցերին և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձևաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարևորել են վերջին տարիներին ձևավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։

Ցուցադրել ավելի
Back to top button