ԿարևորՀասարակություն

Երևանի ավագանու հերթական ընտրությունը`մայիսի 5-ին

Երևանի ավագանու հերթական ընտրությունը կկայանա մայիսի 5-ին: Այդ մասին որոշման նախագիծ է ներկայացվել կառավարության դատին, որը կընդունվի փետրվարի 14-ին կայանալիք գործադիրի նիստում: «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»,-ասված է Տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված հիմնավորման մեջ, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից: Որոշումն ուժի մեջ կտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Նշենք, որ ըստ Երևանում տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման մասին օրենքի, Երևանի ընտրված ավագանու կազմը ընտրում է քաղաքապետ:

Ցուցադրել ավելի
Back to top button