Քաղաքական

Արցախը հանձնել է խաղաղության քննությունը, ասում է Սերժ Սարգսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Արցախը պատվով է հանձնել խաղաղության քննությունը, այսօր Նորք Մարաշ համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Նա մեկ անգամ եւս շեշտել է, որ պատերազմը, այդ թվում նաեւ նոր պատերազմը, խնդրի լուծումի չի կարող լինել, ինչը Ադրբեջանը պետք է հասկանա։

Այս տարի լրանում է ղարաբաղյան շարժման 25- ամյակը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե 25 տարի առաջ Ադրբեջանն իմանար, թե ինչ է լինելու, ապա դԺվար թե կոտորածներ իրականացներ Սումգայիթում,  Բաքվում եւ Կիրովաբադում, առավել եւս՝ պատերազմ սանձազերծեր։

Սերժ Սարգսյանկ նշել է, որ «եթե Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունն այսօր իմանան, թե ինչ են լինելու 25 տարի հետո, ապա ավելի կառուցողական կլինեն բանակցություններում»։

Ցուցադրել ավելի
Back to top button