Հասարակություն

Ֆինանասավորվել է 25 ասպիրանտական թեմա

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամները համատեղ 2012 թվականի սեպտեմբերին հայտարարել էին ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի մրցույթ: Մրցույթին մասնակցելու 51 հայտ է ներկայացվել, որոնք պետք է անցնեին գիտական փորձաքննության: Արդյունքում ֆինանասավորվել է 25 ասպիրանտական թեմա: 20-ը ֆինանսավորելու է Գիտության պետական կոմիտեն, 2-ը` Հայաստանի երիտասարդական, 3-ը`«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը: Երկու հիմնադրամները ասպիրանտներին դրամաշնորհներ տրամադրում են իրենց հայեցողությամբ` թեմաներն ընտրելով մրցույթի վարկանիշային ցանկի շեմային պայմանը հաղթահարած ցանկից:

Ցուցադրել ավելի
Back to top button