Միջազգային

Վրաստանը կօգտագործի համագործակցության բոլոր ձեւաչափերը, ասում է Ալասանիան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, ինչի մասին նախարարն այսօր ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ «Ռեգնումի»՝ Ալասանիան նախատեսում է քննարկել երկրների հետ ռազմական համագործակցության հարցերը տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով։
Նա փետրվարի 14- ին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կուղեկցի Թուրքիա այցի ընթացքում, որի ժամանակ կքննարկվի Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջեւ փոխգործակցության ծրագրիրը։
«Անհրաժեշտ է օգտագործել համագործակցության բոլոր ձեւաչափերը եւ Վրաստանն այս առումով կլինի առաջատար երկրներից մեկը»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button