ԿարևորՔաղաքական

Ռուստամյան դիմումը էթիկայի հանձնաժողովը մերժեց, դեմ էին ՀՀԿ- ն ու ԲՀԿ- ն

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր մերժել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու մասին դիմումը։

Որոշմանը կողմ են քվեարկել ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունները ներկայացնող երեք պատգամավորները, դեմ են եղել եւս երեք պատգամավորներ, որոնք ներկայացրեց են ՀՀԿ- ն ու ԲՀԿ- ն։ ՕԵԿ ներկայացուցիչը նիստին չի մասնակցել։

Ցուցադրել ավելի
Back to top button