ԿարևորՄիջազգային

Հռոմի պապը հրաժարվեց գահից

Հռոմի պապ Բենեկդիկտոս XVI- ը հրաժարվում է Սուրբ Աթոռի գահակալությունից, լուրն այսօր հաստատել է պաշտոնական Վատիկանը։

Մինչ այս՝ The Telegraph- ը, հղում անելով իտալական ANSA գործակալության վրա, հաղորդել է, որ Բենեդիկտոս XVI- ը գահից կհրաժարվի փետրվարի 28-ին։ Սա աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ։
Ինչպես հաղորդում է Ansa գործակալությունը, որոշումը քահանայապետն անձամբ է հայտնել երկուշաբթի օրը:
Բենեդիկտոս XVI-ը նման որոշում է կայացրել «ի բարօրություն եկեղեցու»: Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Հռոմի պապը կլքի իր պաշտոնը նաեւ իր «պատկառելի տարիքի» համար:
Վատիկանում վերջին անգամ նման դեպք արձանագրվել է 1415թ.: Այն ժամանակ գահից հրաժարվել է Գրիգորի 12-րդը:
Նշենք, որ Հռոմի պապը 85 տարեկան է: Բենեդիկտոս XVI-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 2005 թ. Նա դարձել է 265-րդ Պապը: Նա պաշտոնն ստանձնելու պահին ամենատարեցն էր 1730թ. պապ ընտրված Կլիմենտ 12-րդից հետո:

 

 

Back to top button