Միջազգային

Լոս Անջելեսում կայացել է Grammy 55-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է Grammy 55-րդ մրցանակաբաշխությունը: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, «Տարվա լավագույն երգ» է ճանաչվել Fun խմբի «We Are Young» երգը: Խումբը նաև «Լավագույն նոր կատարող» անվանակարգում է հաղթող ճանաչվել: «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում մրցանակի է արժանացել «Սոմբդի դաթ այ յուզ թու նոու» երգը, կատարողներն են` Գոտյեն ու Կիբրան:«Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել «Mumford and Sons» խմբի «Babel» -ը:

Grammy մրցանակաբաշխության առավել պատվավորներ անվանակարգերը հենց սրանք են` «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Լավագույն նոր կատարող»` ձևավորելով այսպես կոչված «մեծ քառյակ»:
Տարբեր անվանակարգերում, լավագույններ են ճանաչվել նաև Ադելը, Ռիհանան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը և այլոք:
Սըր Փոլ Մաքքարթնին 55-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է իր 16-րդ «Գրեմմի»-ն՝ «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի` համար։

Հիշեցնենք. «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվում է 1957 թվականից, մրցանակակիրներին որոշում է ԱՄՆ-ի ազգային ձայնագրման ակադեմիան: Անվանակարգերի քանակը, որը փոփոխական է, որոշում է ակադեմայի հատուկ խորհուրդը, որը միավորում է երաժշտական աշխարհից 20 հազար ներկայացուցիչների: Այս տարի 81 անվանակարգում է հանձնվել «Գրեմիի» արձանիկ:

Ցուցադրել ավելի
Back to top button