ԿարևորՔաղաքական

Թեկնածուները միայն երեքն է օգտվում վճարովի եթերաժամից

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջի օրվանից մինչև  փետրվարի 6-ը եթերային հեռարձակում իրականացնող  լրատվամիջոցների կողմից նախագհի թեկնածուներին տրամադրվող եթերաժամանակի առումով  պատկերն ընդհանուր առմամբ դրական է»,- այսօր հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ ներկայացնելով նախագահական ընտրություններին մասնակցող  թեկնածուներին լրատվամիջոցների կողմից հունվարի 31-ից  փետրվարի 6-ը տրամադրված  եթերաժամանակի վերաբերյալ  մշտադիտարկման արդյունքները:
Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակաշրջանում պատկերն այսպիսին է. եթերային հեռարձակում իրականացնող  լրատվամիջոցների կողմից առավելագույն` 6085  րոպե եթերաժամ է տրամադրվել Պարույր Հայրիկյանին,  նվազագույն ցուցանիշը ` 1246 րոպե, նախագահի թեկնածու Արման Մելիքյանին։

Հաշվետու ժամանակաշրջանում բավականին ցածր է վճարովի եթերաժամից օգտվելու ցուցանիշը: Այս ընթացքում վճարովի եթերաժամից օգտվել են նախագահի ընդամենը երեք թեկնածուներ` Հրանտ Բագրատյանը՝ օգտագործելով 125 րոպե, Րաֆֆի  Հովհաննիսյանը`1146  և Սերժ Սարգսյանը`352 րոպե:
Վճարովի եթերաժամից չօգտվելու հանգամանքը ՀՌԱՀ նախագահը պայմանավորում է նրանով, որ սեփական տեսակետները ներկայացնելու համար նախագահի թեկնածուները բավականին լայն հնարավորություններ ունեն, ուստի ավելորդ գումար վատնելու անհրաժեշտություն չեն տեսնում:
Ավելին` Գրիգոր Ամալյանը նկատեց, որ թեկնածուների մի մասը չի օգտագործել անգամ նրանց տրամադրվող անվճար եթերաժամանակը:

Back to top button