Քաղաքական
Արամ Հարությունյանը ընտրություններին հետեւում է դիտորդի կարգավիճակով


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Նախագահի արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանը դուրս է եկել ընտրապայքարից, բայց ոչ քաղաքականությունից: «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդն իր առաքելությունը մասամբ համարելով կատարված՝ այժմ դիտորդի կարգավիճակով է հետևում նախընտրական հետագա զարգացումներին: Այս առումով անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին քայլերին` Արամ Հարությունյանը ստեղծված իրավիճակը որակում է աբսուրդային:
Նկատենք, սակայն, որ ինչպես Հայրիկյանի քայլերն են շատերի համար անհասկանալի, նույնքան անհասկանալի էր նաև Արամ Հարությունյանի ինքնաառաջադրվելն ու ինքնաբացարկ ներկայացնելը: