Քաղաքական

Անդրիաս Ղուկասյան. ԵԱՀԿ դիտորդները քաղաքական այլ նպատակներ են հետապնդում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր հայտարարություն է տարածել, որում դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունից:
«Երկարաժամկետ դիտորդների` Հայաստանում նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրված պահանջներին ու դրանց գնահատականներին»,- նշել է Անդրիաս Ղուկասյանը` եզրահանգելով, որ դիտորդական առաքելության կողմից իր պահանջների ու դրանց գնահատականների անտեսումը վկայում է, որ այդ առաքելության գործունեությունը որեւիցե կապ չունի ժողովրդավարության հետ եւ հետապնդում է քաղաքական այլ նպատակներ։

Ցուցադրել ավելի
Back to top button