Միջազգային

Ամերիկացի դպրոցականը ծրագրել էր սպանել իր դասընկերներին

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 12 ամյա մի դպրոցականի, ում տանը խուզարկության ժամանակ հայտանաբերվել է զենք, զինամթերքի հսկայական արսենալ: Դեռահաս դպրոցականը ծրագրել էր սպանել իր 23 համադասարանցիներին և ուսուցչուհուն: Դեռահասը նամակի միջոցով սպառնացել է դասարանցիններին, որն էլ տագնապ է առաջացրել ծնողների մոտ, և դիմելով ոստիկանությանը նրանք կարողացել են կանխել արյունալի ողբերգությունը:
NBC-ի տեղեկատվությամբ, բժիշկները ձերբակալված 12 ամյա երեխայի հոգեվիճակը «շոկային» են գնահատում, և հայտնում, որ զրույցների ընթացքում պարզ է դարձել, որ 23 համադասարանցիների սպանությունը դեռահասը ծրագրել էր իրականացնել այսօր` փետրվարի 11-ին: «Ես փորձում եմ ստեղծված իրավիճակը գնահատելով հասկանալ, թե որտեղից կարող է երեխայի մեջ այդքան կուտակված զայրույթ, և ատելություն լինել` իմ անձի նկատամամբ»,-ասել է ուսուցչուհին:

Հայտնի է դարձել նաև, որ դպրոցականը համախոներ չի ունեցել, և պատրաստվել է իր մատադրությունն իրագործել միայնակ:
«Դպրոցների վրա ու դպրոցականների կողմից ծրագրված հարձակումները լուրջ մտահոգություն են բոլորիս համար»,-հայտնել է ԱՄՆ-ի Պովեյ քաղաքի դպրոցականների հարցերով պատասխանատու Ջոն Քոլինզը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին հոգեական անառողջ վիճակում գտնվող Ադամ Լանզը սպանել էր 6 ուսուցչի և 20 երեխայի, որից հետո դպրոցական հաստատությունների ղեկավարները անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկեցին երեխանների անվտանգությունը ապահովելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button