ԿարևորՄիջազգային

Ամերիկահայ ալտահարը՝ Գրեմմիի լավագույնների շարքում

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանը «Գրեմմի» 55-րդ մրցանակաբաշության հաղթողների ցանկում է նրա կատարումը ճանաչվել է «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում»: Այս անվնակարգում նա ունեցել է չորս «մրցակից»: Քիմ Քաշքաշյանը ծնվել է Ամերիկայի Դետրոյտ քաղաքում, հայի ընտանիքում: Նա ուսումնառել է Երաժշտական կոնսերվատորիայում: 1986 թվականին տեղափոխվել է Գերմանիա, ուր սկսել է դասավանդել Ֆրայբուրգի երաժշտական համալսարանում, ապա Բեռլինում՝ «Հանս Այսլեր» երաժշտական ուսումնարանում: Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ` Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում,Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում,Քլիվլենդում և Լոս Անջելեսում: Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի և Էթվոշի հետ:

Քիմ Քաշքաշյանը 2009-ին «Երևանյան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 14 տարի բացակայությունից հետո եկել էր Հայաստան: 2012-ին էլ «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում նա կրկին Հայաստանում էր:

Ցուցադրել ավելի
Back to top button