ԿարևորՀասարակություն

ԱԱԾ-ը նոր մանամասներ է հրապարակել նախագահի թեկնածուի դեմ մահափորձի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր նոր մանրամասներ է հրապարակել ԱԻՄ առաջնորդի դեմ մահափորձի գործով ընթացող քննությունից: Ըստ գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայրի զննությամբ և տուժող՝  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից: Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նաև ասված է, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված երկու անձանցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր «Նագան» տեսակի ատրճանակ: Ատրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա:

«Ինչ վերաբերում է իրականացվող նախաքննության ոչ լիարժեքության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա հայտնում ենք, որ քննության առաջին իսկ օրից կիրառվել և կիրառվում են օրենքով նախատեսված մատչելի և անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի յուրաքանչյուր հանգամանք անվերապահ հաստատելու համար: Հավաստիացնում ենք, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կստուգվի ցանկացած ողջամիտ կասկած կամ կքննարկվի ամեն մի պահանջ, որը կբխի գործի համակողմանի և օբյեկտիվ քննության շահերից»,-այսօր հայտարարել է Ազգային Անվտանգության ծառայությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button