Քաղաքական
Վարդան Սեդրակյանն իր քարոզարշավում ոչինչ չի փոխի


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը քարոզարշավը շարունակում է այնպես, ինչպես սկսել է: Մարզային ու բակային հանդիպումներ չի անցկացնում` համարելով դրանք ոչ արդյունավետ, իր գաղափարներն ու մոտեցումները ներկայացնում է հարցազրույցների, մամուլի ասուլիսների միջոցով:
91 թվականից սկսած երկիրը այս վիճակին հասցնելու համար մեղավոր են Հայաստանի երեք նախագահներն էլ: Հիմա եկել է միասին վիճակը շտկելու ժամանակը, ասում է էպոսագետ թեկնածուն: Միասին ասելով, ինչպես հայտնի է, նկատի ունի երեք նախագահներին` միավորված իր շուրջը: