Հասարակություն

Ստոմատոլոգիայում առկա են մոնոպոլիզացման միտումներ, ասում է ատամնաբույժը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ատամնաբույժները շարունակում եմ բողոքել անցած տարեվերջին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքի դեմ:  Ըստ ատամնաբուժական կլինիկաներից մեկի ղեկավար Արմեն Վանցյանի՝ օրենքի պատճառով արդեն իսկ փակվել են մի շարք ատամնաբուժարաններ:
Օրենքով նախատեսվող հաստատագրված հարկի կիրառումը ատամնաբուժներիհամար, Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, կործանարար հետևանքներ կունենա:

80 հազար դրամ ամսական հաստատագրված հարկի ներդրման արդյունքում մեր երկիրը կարող է կորցնել այսպես կոչված «դենտալ» տուրիզմի տարածաշրջանային կենտրոնի համբավը: Շատերը արտասահմանից գալիս են Հայաստան ատամները բուժելու համար, քանի որ մինչ օրս այս ծառայությունը մեր մոտ ավելի մատչելի էր, քան արտերկրում:
Ավելին, ըստ Վանցյանի, օրենքը փաստացի հարված էր իշխանությունների դեմ այս նախընտրական շրջանում:

Երևանում և մարզերում հաստատագրված հարկի բեռի տակ արդեն փակվում են փոքր ատամնաբուժարանները:
Ինչևէ, այս օրենսդրական փոփոխությունները կարծես թե կրում են իրավիճակային բնույթ:  Ըստ ատամնաբույժի՝  հայաստանյան ստոմատոլոգիայում առկա էն ոլորտի մոնոպոլիզացիայի միտումները:  Արմեն Վանցյանին հայտնի է դարձել, որ արտերկրից մեծ քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ներմուծվել և, ըստ որոշ տեղեկությունների, ստեղծվելու են ատամնաբուժական ցանց:
Ամեն դեպքում՝ բժիշկը չբացառեց, որ ինքը ևս ստիպված կլինի փակել իր կլինիկան և լքել երկիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button