ԿարևորՀասարակություն

Ընտրողներն ավելի մեծ հավատ են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ. սոցհարցումների արդյունքները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրություններից 9 օր առաջ ներկայացվել են « Հայաստանը նախագահական ընտրությունների շեմին» հարցման արդյունքները: Հարցումն  իրականացրել է TNS opinion կազմակերպությունը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով:

Քարոզարշավի ավարտին ընդառաջ ընտրողներն ավելի մեծ հավատ են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ , Րաֆֆի Հովհաննսիյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, միևնույն ժամանակ՝ Սերժ Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը շարունակում է ամենամեծը մնալ. սրանք են այն հիմնական եզրահանգումները, որոնք կազմակերպիչները պարզել և հանրությանն են փոխանցել ՝ ամփոփելով հարցման արդյունքները:

«Մենք հարցումն իրականացերլ ենք քարոզարշավի միջնամասում և ապահովելով  որակի ստուգման համապատասխան մեթոդներ՝ ստացել ենք վստահելի ու հաստատուն տվյալներ», — մեկնաբանումէ  TNS opinion բրյուսելյան գրասենյակի  մեթոդների և վիճակագրության տնօերն Սթիվ Շվարցերը:

«Ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն: Նրանք նաև կարծում էն, որ ԶԼՄ-ների լուսաբանումն ավելի չեզոք ու անաչառ է, քան՝ նախկինում: Այնուամենայնիվ՝ հարցվածների 50%-ը  դժգոհ է, որ ոչ բոլոր կուսակցություններն են թեկնածու առաջադրել»,- ասում է նա։

Ըստ հարցման արդյունքների՝  2013թ. փետրվարին  2012թ. ապրիլի համեմատ, երկրում իրավիճակի ընկալման  դիրքորոշումներում փոփոխություններ  գրեթե տեղի չեն ունեցել : Քարոզարշավի առաջին շաբաթների ընթացքում սոցիալ-քաղաքական հիմնախնդիրների նկատմամբ հետաքրքվածությունն աճել է 9 տոկոսային կետով բոլոր խմբերում: Հետաքրքվածությունն  ամենաբարձրն է  50+ տարիքային խմբում:
«Մենք մարդկանց խնդրել ենք նշել քաղաքական գործչի 5 անուն, ում  մասին առավել լավ են տեղեկացված: Պատասխանները մի քանի միտում են  ուրվագծել. Րաֆֆի Հովհաննիսյանի մասին լավատեղյակների թիվը գրեթե հավասարվել է Սերժ  Սարգսյանի ցուցանիշին: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո նրա մասին լավատեղյակ անձանց թիվը զգալիորեն աճել է: Եվ վերջապես՝ թեկնածուներից չորսի ցուցանիշը չի գերազանցում 3%-ը»:

Իրազեկության ցուցանիշը դեռ վարկանիշ չէ:  Հարցման արդյուքներով՝ նախագահ Սերժ Սարգսայանն  ունի առավել վստահ ընտրողներ,  և նրանց թիվը երկու անգամ գերազանցում է հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին: Արդյունքում՝   եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր քվեների 58 տոկոսը: Ցուցանիշը 2013-ի հարցման տվյալների համեմատ նվազել է մոտ 10 տոկոսով: Րաֆֆի Հովհաննսյանը կստանար 33 տոկոս. Նրան ցուցանիշն աճել է 12 տոկոսով:

Ըստ  կազմակերպիչների վերլուծությունների՝  Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ գտնվում է 26-ից 34 %, Սերժ Սարգսյանը ՝ 58-ից 66 % միջակայքում: Ըստ այս տվյալների ՝ երկրորդ փուլի հավանականությունը  շատ ցածր է:

Հունվարի 31-ին ՝ այս հարցման առաջին օրը, դեռրս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաև աճել է հասրակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին:
Այնուամենայնիվ՝ նրա ընտրողների թիվը մնում է կայուն ՝ կազմելով 4.9 տոկոս: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1.6 տոկոսով պակաս ձայն, քան հունվարին ՝ ստանալով  քվեների 2.8 տոկոսը: Ինչպես և հունվարին, ըստ հարցվածների պատասխանների, մյուս թեկնածուները միասին 1.5 տոկոսից պակաս ձայն են ստանում:

Հավելեմ, որ հարցումն իրականացվե« է 2013-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում. 1609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել  Հայաստանի 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում:

Back to top button