ԿարևորՀասարակություն

Զինվոր է սպանվել հակառակորդի գնդակից

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս- արևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս այսօր ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ), հայտնում են ՊՆ- ից։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մհեր Եղշատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ցուցադրել ավելի
Back to top button