Քաղաքական
Գյումրիում առաջնահերթ են զարգացման նպատակադրումները, ասում է Սերժ Սարգսյանը


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
«Աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ է զարգացման նպատակադրումները: Այսօր գյումրեցուն պետք է տանիք, կայուն աշխատանք և հավատ վաղվա օրվա հանդեպ: Մեր աշխատանքներն ու ջանքերն այս երեք ուղղություններով երբեք չպետք է դադարեն և, ամենակարևորը, պետք է լինեն փոխկապակցված»,- այսօր ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպելով Հայաստանի երկրորդ քաղաքի բնակիչների հետ։