Քաղաքական
Արամ Հարությունյանին հաջողվեց ասելիքը տեղ հասցնել


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Թեև նախագահի արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանին չհաջողվեց իր մինիմալ և մաքսիմալ ծրագրերը կյանքի կոչել, այնուամենայնիվ, վստահ է, որ իր առաքելությունը մասամբ կատարված է: Ճիշտ է` նախագահի թեկնածու , գործող նախագահ Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում մենակ թողնելու գաղափարին մյուս թեկնածուները չմիացան, բայց Արամ Հարությունյանը գոնե հասցրեց իր ասելիքը տեղ հասցնել, կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը երեկ` ժամը 17։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել ինքնաբացարկի դիմում։ Նախքան այդ՝ նա մեկ օր հացադուլ էր հայտարարել ԿԸՀ-ի առաջ՝ դրանով հորդորելով մյուս թեկնածուներին ևս միանալ իրեն։