ԿարևորՔաղաքական

Քննարկվում է նաեւ Պարույր Հայրիկյանի ինքնաբացարկի հարցը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գործընկերների հետ քննարկում է ոչ միայն Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու, այլ նաև ինքնաբացարկի հարցը: Այդ մասին այսօր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն է հայտարարել: Նա նաև նշել է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, կամ Սերժ Սարգսյանը միանան իրեն, ապա թեկնածությունը հանելու անհրաժեշտությունը կվերանա: Տեղեկացնենք, որ նախագահի թեկնածուի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով երեկ Ազգային անվտանգության ծառայությունը երկու անձի է ձերբակալել, ովքեր մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Այսօր առավոտյան լրատվական կայքերը հաղորդագրություն էին տարածել, որտեղ նշված էր, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողը ձերբակալված է: Նրանք հղումներ էին կատարում իրենց սեփական աղբյուրներին: ԱԱԾ հրաժարվում էր մեկնաբանություններից նշելով, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն: Մինչ նարնք կպատրաստեին պաշտոնական հաղորդագրությունը, մենք էլ փորձեցինք այդ մասին անձմաբ Պարույր Հայրիկյանից տեղեկանալ: Պարզվեց՝
«Ինձ զանգահարեցին, ասացին, որ կատարողը և նրա անմիջական օգնականը ձերբակալված են, մյուս մանրամասնությունները հայտնի կդառնան հետագայում»:

Նույն այդ րոպեներին ստացվեց պաշտոնական հաղորդագրությունը. ս/թ փետրվարի յոթին ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկայնի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով , ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավի-ակում գտնվող 1966թ ծնված որոշակի զբաղմունք չունեցող նապխկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանն ու 1972թ ծնված Սամվել Ալբերտի Հարությունյանը: Նրանք մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Պարույր Հայրիկայնը գիտի՝ նմանատիպ հանցագործությունները դժվար են բացահայտվում, նախնական զգացողությամբ կարծում է, որ իրավապահ մարմինները լուրջ աշխատել են ու աշխատում են:

Հիշեցնենք, որ երեկ Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ հնարավոր է դիմի Սահմանադրական դատարան: Այսօր Պարույր Հայրիկյանը նշեց, որ շարունակում են այդ ուղղությամբ մտածել, «Բազմաթիվ հանդիպումներ եմ հետաձգել, ելույթներից հրաժարվել, էլ չեմ խոսում մարզեր ուղևորությունների մասին»,- ասաց նախագահի թեկնածուն: Պարույր Հայրիկյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն նույնպես կատարեց.«Մտածում էին այն բանի մասին, որ թեկնածությունս ընդհանրապես հանեմ, որովհետև թեկնածու լինել նշանակում է ունենալ պարտականություններ ընտրողների նկատմամբ, ներկայացնել քո դիրքորոշումը, նրանց տրամադրել որոշակի ուղղությամբ, եթե դու չես կատարում, քո պարտականությունները, ուրեմն դու լիարժեք թեկնածու չես, եթե լիարժեք թեկնածու չես, ինչու ես մասնակցում»:

Հայրիկյանը մտածելու և ընկերների հետ քննարկելու համար դեռ մի քանի ժամ ունի: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուների ինքնաբացարկի վերջնաժամկետը լրանում է այսօր, ժամը 18-ին: Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, կամ Սերժ Սարգսյանը միանան իրեն, ապա թեկնածությունը հանելու անհրաժեշտությունը կվերանա: «Եթե նրանք ընդունեն գոնե իմ կատարյալ ժողովրդավարության ծրագիրը, ապա իմ բացթողումը քարոզարշավին չմասնակցելը, կարող է դրանով փոխհատուցվել: «Ինչ վերաբերում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը հանդիպում են, ես ուրախ եմ դրա համար, բայց շատ լավ գիտեմ, որ դա որևէ բան չի փոխելու մեր քաղաքական կյանքում: Ես առաջնորդվում են շատ ստույգ, ճշգրիտ հարցումների արդյունքներով»:

Հարցին, թե երբ ի վերջո նախագահի թեկնածուն հանդես կգա վերջնական հայտարարությամբ, Պարույր Հայրիկյանը պատասխանեց.«Մարդու վերջնական հայտարարությունը լինում է այն պահին միայն, երբ ինքն այլևս անելու բան չունի, վերջ: Բայց կյանքը առջևում է, կյանքը շարունակվում է: Օրեցօր նոր պայմաններ են»:

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը նորմալ էր, ի տարբերություն երեկվա, այսօր երկու անգամ էր ցավազրկող ստացել, սա նրան քնելու հնարավորություն էր տվել: Նախագահի թեկնածուին անհանգստանում է այն , որ տևական ժամականով չի կարողանում աշխատել: Զրույցի վերջում Պարույր հայրիկյանն իր ընտրողներին ու համակիներին հետևյալը փոխանցեց.«Ընտրողներիս ամենակարևոր բանն ասել եմ, որ ես չեմ մոռանում, որ իրենց առջև պարտավորություն ունեմ, շատ զգացված եմ ինձ փոխանցվող նամակներիս: Ես գիտեի, որ մարդիկ գիտեն գնահատել արժեքները, ես ինձ նկատի չունեմ, այլ նակտի ունեմ այն արժեքները, որոնց ես նվիրված եմ: Տեսա, որ նրանց բանակը մեծ է: Կխնդրեի շատ չտառապել ցածրորակ հայտարարություններից, որովհետև եկել է մի ժամանակաշրջան, երբ պիտի հայտնի դառնա դիմացինդ մարդ է, թե մարդակերպ, բայց ոչ արարած»:

Ցուցադրել ավելի
Back to top button