Քաղաքական

Քննարկվել են հայ- իրանական ռազմական համագործակցության հարցեր

Հայ-իրանական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր են քննարկվել այսօր Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ փոխնախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումներում։

Դավիթ Տոնոյանի եւ գեներալ Նասրոլլահ Քալանթարիի մասնակցությամբ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդիսավոր պայմաններում բացվել է պարսկերենի ուսուցման լսարանը։ Այն կահավորվել է պարսկական կողմի աջակցությամբ։
Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և իրանական պատվիրակության միջև հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաուսումնական կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցեր:

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի ղեկավարած պատվիրակությունը աշխատանքային այցով Հայաստանում է փետրվարի 7-ից 9-ը։

Back to top button