ԿարևորՔաղաքական

Հայրիկյանը ինքնաբացարկ չտվեց, ՍԴ- ում նրա դիմումին դեռ սպասում են

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով անձամբ ներկայացրել է ինքնաբացարկի դիմումը։

Մինչ այդ թեկնածուն մեկօրյա հացադուլ էր հայտարարել ԿԸՀ դիմաց։

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը թեեւ չէր բացառել ինքնաբացարկ հայտարարելու հնարավորությունը, սակայն մինչեւ ժամը 18- ը՝ ինքնաբացարկ հայտնելու վերնաժամկետը, ԿԸՀ դիմում չի ներկայացրել «Ռադիոլուրին» հայտնել է ԿԸՀ  մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։

Պարույր Հայրիկյանը նաեւ հայտնել էր, որ այսօր մտադիր է դիմել նաեւ Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար։ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ ժամը 18- ին իրենց աշխատանքը ավարտվել է, սակայն իրենք դեռ սպասում են թեկնածուի դիմումին։

Ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ»։

Այսօր աշխատանքային վերջին օրն է իսկ 8- րդ օրը լրանում է կիրակի օրը՝ փետրվարի 10- ին։

Back to top button