Քաղաքական

ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը՝ մարտի 22- ին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեր երկրի քաղաքական կուսակցությունների թիվը շուտով կավելանա ևս մեկով, լրագրողներին այսօր հայտնեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Դեռ նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ակնարկեց նոր կուսակցության ձևավորման հնարավորության մասին, և ահա այսօր պարզ դարձավ, որ այդ գաղափարը արդեն կյանքի է կոչվում: Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ նոր քաղաքական ուժի հիմնադիր համագումարը կկայանա մարտի 22-ին:

Նախաձեռնող 28-հոգանոց  խումբը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ Զուրաբյանի՝ սա անհատների նախաձեռնություն է, Կոնգրեսի ներսում ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ:

Նոր ընդդիմադիր քաղաքական ուժը կդավանի սոցիալական լիբերալիզմի գաղափարախոսությանը՝ որպես արևմտյան արժեհամակարգի նվաճում:
Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ ունի, որին կարող են անդամակցել  բոլոր ցանկացողները: Այդտեղ նաեւ ներկայացված են տեղեկություններ կուսակցության մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button