ԿարևորՔաղաքական

ԿԸՀ-ն Ադրիաս Ղուկասյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից: «Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:
Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության Նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button