Հասարակություն

Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 505 հազար 882 է

Ի կատարումն Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Այսպիսով, ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 505 հազար 882 է:

Ցուցադրել ավելի
Back to top button