ԿարևորՀասարակություն

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հրապարակել է իր միջանկյալ զեկույցը Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հրապարակել է իր միջանկյալ զեկույցը Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ  գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավն ավելի նկատելի է, թեեւ մի քանի այլ թեկնածուներ եւս ակտիվ քարոզարշավ են իրականացնում: Զեկույցում անդրադարձ կա նաեւ թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին եւ նրա կողմից ընտրությունների ժամկետը չհետաձգելու փաստին:

«Չնայած, որ իշխանության մարմինները հայտարարել էին ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան ընտրությունների անցկացման մտադրության մասին, քարոզչական գործունեության եւ պետական գործառույթների միջեւ տարբերությունը տարանջատված չէ, անգամ այն դեպքում, երբ պաշտոնյաներն արձակուրդ են վերցնում` քարոզարշավին մասնակցելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիռորդները տեղեկացնում են նաեւ գործող նախագահի  քարոզչական գրասենյակների` պետական եւ տեղական մարմինների շենքերում տեղակայման դեպքերի մասին»,-նշվում է  զեկույցում:

«Ընտրությունների վարչական նախապատրաստությունը տեղի է ունենում օրենքով սահմանված ժամկետների համաձայն: ԿԸՀ-ն շարունակում է  աշխատել բաց եւ թափանցիկ: ԶԼՄ-ների մոնիտորինգը ցույց է տալիս, որ շեշտը դրվում է  քաղաքական տեղեկատվության վրա: ԶԼՄ-ները պարբերաբար լուսաբանում են թեկնածուներին: Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը  գերակայում են հեռուստաալիքների մեծ մասում: Բոլոր թեկնածուներն օգտագործում են անվճար եթերաժամանակը»,-ասված է զեկույցում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button