

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից գործող Գործարար կանանց աջակցման հիմնադրամն իր շուրջն է համախմբել մեր երկրում գործարարությամբ զբաղվող կանաց` օգնելով վերջիններիս իրենց բիզնեսը ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Օրերս Արաբական Միացյալ Էմիրություններից է վերադարձել Հայաստանի և ՌԴ գործարար կանանց 44 հոգանոց պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի արաբ կին գործարարներ:
«Միկա ցեմենտի» գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն այսօր նշեց, որ իրենց պատկերացումներն արևելքի կանանց մասին այս այցի ընթացքում փոխվել են: Այն, որ հիշյալ երկրի կանայք ավելի փակ են և ճնշված, իրականության չի համապատասխանել։ Նրանք ավելի զարգացած են և սեփական բիզնեսում կայացած, իր խոսքում ընդգծել հայ գործարարը։
Յոթնօրյա ացի շրջանակներում գործարար կանայք եղել են Շարժայում, հանդիպումներ են ունեցել տեղի հայկական դպրոցում։