ԿարևորՔաղաքական

Այսօր՝ ժամը 18.00-ին, լրանում է Հայաստանի նախագահի՝ փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը

Այսօր՝ ժամը 18.00-ին, լրանում է Հայաստանի նախագահի՝ փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից, այսօր՝ 18.30-ին, հրավիրվելու է հանձնաժողովի նիստ: Օրակարգում նախագահի թեկնածուի ինքնաբացարկի դիմումի և նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը հաստատելու մասին հարցերն են: Բացի այդ` ԿԸՀ-ը կսահմանի ընտրություններին՝ կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկության սկիզբը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button