ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պատրաստ է Իրանի հետ բանակցությունների` յուրաքանչյուր ձևաչափով. Թեհրանը դեռ լուռ է

«Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ` ցանկացած ձևաչափով»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` պատասխանելով Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Համենեի արված հայտարարությանը, ով տեսակետ էր հայտնել, որ իմաստ չի տեսնում ԱՄՆ-ի դեմ առ դեմ շփման համար, քանի որ ամերիկացինները երկխոսելու առաջարկ են ներկայացնում` «ծոցում դանակ պահելով»: «Մենք լիահույս ենք, որ Ղազախստանում կայանալիք Վեցյակի հետ հանդիմանը իրանական կողմը գործնականորեն պատրաստ կլինի երկխոսության»,-ասել է Նուլանդը, և բացել «ցանկացած ձևաչափ» ասվածի փակագծերը: «Իրանցիները կնախընտրեն միջուկային ծրագրի շուրջ քննարկումն անցկացնել բոլորի ներկայությամբ, թե ցանկություն կհայտնեն երկկողմ ձևաչափով, մենք պատրաստ ենք ընդունել յուրքանչյուրը, միայն թե այն հանարավորություն ընձեռի դուրս գալ փակուղային իրավիճակից»,- նկատել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ հերթական բանակացային փուլը Վեցյակի անդամ երկրների և Իրանի հետ նախատեսված է փետրվարի 26-ին Ալմաթիում:

Ցուցադրել ավելի
Back to top button